16.03.2013|
13:55
Փաստորեն, ՀՀ սահմանադրությամբ երկրորդ մարդը,
նույն ինքը` Հովիկ Աբրահամյանը,
ոչ ավել, ոչ պակաս, ներքին համոզում ունի, որ հայ ժողովրդի համբերության բաժակը տակ չունի, և
մենք` Հայաստանի քաղաքացիներս, մե՜ծ ըմբռնումով պիտի վերաբերվենք ՀՀԿ-ին զրահաբաճկոն դարձրած վերնախավի անհեռատես, անիրական, անբնական վարքագծին ու անորոշ ժամանակով սպասենք, թե էլի ինչքան ընտրություններ կեղծելով, «մարտի 1»-եր ու «հարսնաքարեր» սարքելով, հացադուլներ, դասադուլներ ու հոգեդուլներ պարտադրելով, սեփական ագահությանը ստրկագրված վարչախումբը «Հանդուրժողականություն» առարկայից ստուգված պիտի գնահատվի: